Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Լավագույնը Մեսին է

Լավագույնը Մեսին է
15.11.2012 | 18:47

Իսպանիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլի լիգայի ամենամյա մրցանակաբաշխության արդյունքներով 2011-2012 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Լիոնել Մեսին: Երեսունյոթ խաղում հիսուն գոլ խփած արգենտինացին միաժամանակ դարձել է «Լավագույն հարձակվող» անվանակարգի մրցանակակիր: Իր ամպլուայում` հարձակողական ոճի կիսապաշտպան, լավագույն է հռչակվել Անդրես Ինիեստան: «Բարսելոնին» մրցանակներ են բերել նաև կապտանռնագույնների թիմի ավագ Կառլես Պույոլը («Արդար խաղ») և ակումբի նախկին գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան, ով ճանաչվել է տարվա լավագույն մարզիչ:

Մյուս անվանակարգերում հաղթողներ են ճանաչվել Իկեր Կասիլյասը («Լավագույն դարպասապահ»` երեսունութ խաղում բաց է թողել երեսուներկու գնդակ), Սերխիո Ռամոսը («Լավագույն պաշտպան»), Խաբի Ալոնսոն («Լավագույն հենակետային կիսապաշտպան»): Մրցանակ շահած միակ ֆուտբոլիստը, ով չի ներկայացնում իսպանական ու համաշխարհային ֆուտբոլի երկու գերակումբները, «Մալագայի» կիսապաշտպան Իսկոն է: Նա է դարձել «Տարվա հայտնություն» անվանակարգի տիտղոսատերը:

Տեղեկացնենք, որ անվանակարգի հավանական թեկնածուներին առաջադրում է LFP-ի տեխնիկական կոմիտեն, հաղթողները որոշվում են քվեարկության արդյունքով, որին մասնակցում են երկրի առաջնությունը ներկայացնող բոլոր ակումբների մարզիչներն ու խաղացողները:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2365

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ